Պենտագոնը պատրաստվում է ստեղծել լազերային զենք զրահամեքենաների համար
Պենտագոնը պատրաստվում է ստեղծել բարձր էներգիայի լազերային զենք Stryker զրահապատ մեքենայի շասսիի վրա. այդ առիթով պետգնումների կայքում հրապարակվել է ընկերությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու հայտը, որոնք կարող են ստեղծել «փոքր եւ հուսալի» մոդուլներ այդ նպատակն իրագործելու համար, հաղորդում է RT-ը:
Նշվում է, որ համապատասխան հրամանն արձակվել էր ԱՄՆ-ի Զինուժի Ռազմավարական հրամանատարության կից տիեզերական եւ հակահրթիռային պաշտպանության վարչության կողմից: Ամերիկյան զինվորականներին մոդուլներն անհրաժեշտ են բազմանպատակային բարձր էներգիայի լազերային զենքի՝ HEL (High Energy Laser)-ի ենթակառուցվածքների համար:
Այդկերպ, վարչությունում պատրաստվում են ուսումնասիրել մարտական գործողությունների ընթացքում լազերի կիրառման արդյունավետության բարձրացման հեռանկարները: Մասնավորապես, Պետնագոնին հետաքրքրում են լազերային ճառագայթի կառավարման հնարավորություններն ու լազերային սարքավորման սառեցման միջոցները:
Հայտի մեջ նշված է, որ ժամանակակից փորձարարական լազերային սարքավորումը համալրված է 50 կվտ հզորությամբ գեներատորով եւ տեղադրված է ծանր բեռնատարի վրա՝ «ուժեղացված շարժունակությամբ» եւ 14.5 տոննա բեռնունակությամբ: Ապագայում զինվորականները մտադիր են ստանալ ավելի փոքր HEL համալիրներ Stryker միջին տակտիկական զրահամեքենաների վրա օգտագործելու համար:
Ինչպես նշվում է, վարչությունում ցանկանում են, որ HEL-ը գործի դնելու ընթացքը չգերազանցի 5 րոպեն, իսկ կրակոցների միջեւ ժամանակահատվածը կազմի 0.02 վայրկյան:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...