«ԱՄՆ-ն բացասաբար է ազդում իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման վրա». Լավրով
ԱՄՆ-ի միակողմանի գործողություններն իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման վրա էականորեն բացասական ազդեցություն ունեն, իսկ հակամարտող կողմերի միջև ուղիղ բանակցությունների մեկնարկի համար համընդհանուր ջանքեր են պահանջվում, գրում է РИА Новости-ն՝ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը հղումով:
Նախարարը պարզաբանել է, որ ի սկզբանե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր հակամարտության կարգավորման հարցում «առավելագույն ջանքեր ներդնել»:
«Մենք ողջունեցինք նրա բարի մտադրությունները, գործընկերներին տրամադրեցինք կառուցողական փոխգործակցության՝ նախևառաջ քառյակ ձևաչափով, հասանք հատուկ ներկայացուցիչների մակարդակով մի քանի հանդիպման անցկացմանը, սակայն դրանից հետո Վաշինգտոնը բացահայտ ընթացք տվեց իր միանձնյա միջնորդությամբ միակողմանի սխեմաների իրականացմանը»,- ասել է Լավրովը:
Նա նաև ընդգծել է, որ մերձավորարևելյան քառյակ ձևաչափն առաջվա պես օգտակար է համարում:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...