Իտալիայում ձերբակալել են կնոջ հագուստով ծպտված մաֆիայի պարագլխին
Իտալական Նեապոլի ոստիկանությունը ձերբակալել է վտանգավոր հանցագործներից մեկին՝ մաֆիոզ կազմակերպության պարագլուխ Մարկո Դի Լաուրոյին (Marco Di Lauro): Այս մասին հաղորդում է LA Repubblica-ն:
Հանցագործը բռնվել է մարտի 2-ին՝ ոստիկանության և կարաբիներների համատեղ հատուկ գործողության ընթացքում: Նեապոլի ոստիկանության վարչության ղեկավար Անտոնիո Դե Յեզուն նշել է, որ Դի Լաուրոն իր մոտ զենք չի ունեցել և ձերբակալվելիս դիմադրություն ցույց չի տվել:
38-ամյա Դի Լաուրոն նեապոլիտանական հանցավոր կառույցի ղեկավարն է: Իտալիայի ՆԳՆ-ն Մարկո Դի Լաուրոյի անունը ընդգրկել է 2005-ի առավել հետախուզվող հանցագործների ցուցակում: Նա այնտեղ երկրորդ տեղն է զբաղեցրել՝ «Կոզա Նոստրայի» պարագլխից հետո:
Նշվում է, որ Դի Լաուրոն մի քանի տարի առաջ կատարել է արտաքին տեսքի փոփոխության վիրահատություն, ինչպես նաև բազմիցս հագել է կնոջ հագուստ իրավապահ մարմիններից թաքնվելու համար:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...