Տիմոշենկոն խոստացել է ընտրվելու դեպքում վերադարձնել ԽՍՀՄ ավանդները
Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն խոստացել է ընտրվելու դեպքում սկսել ԽՍՀՄ ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման գործընթաց: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրի հաղորդմամբ` Տիմոշենկոն ընտրողներին հիշեցրել է, որ վարչապետի պաշտոնում ինքը սկսել էր ավանդների վերադարձի ծրագիրը, և քաղաքացիների մի մասը ստացել է իր խնայողությունները, սակայն հաջորդ իշխանությունը «փակել էր ծրագիրը»:
«Իշխանությունները չցանկացան, որ երկրում արդարություն կինի»,- նշել է Տիմոշենկոն:
Նա վստահեցրել է, որ ընտրություններում հաղթանակի դեպքում ոչ ոք իրեն չի խանգարի վերադարձնել քաղաքացիներին խորհրդային ժամանակաշրջանի ավանդները:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2019-ի մարտի 31-ին: Նախագահի պաշտոնի համար պայքարում է ավելի քան 40 թեկնածու:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...