Անգելա Մերկելն աջակցել է գլոբալ տաքացման դեմ բողոքող աշակերտներին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր աջակցությունն է հայտնել աշակերտներին, որոնք ամբողջ աշխարհում բողոքում են գլոբալ տաքացման դեմ, հայտնում է Associated Press-ը:
«Մերկելն իր աջակցությունն է հայտնել քննդատական մեկնաբանություններից հետո այն մասին, որ այս ցույցերը, հնարավոր է, ռուսական քարոզչության արդյունք են»,- գրում է պարբերականը:
Անցյալ ամիս Անվտանգության Մյունխենի համաժողովում ռուսական կիբեռպատերազմի մասին ելույթի ժամանակ Մերկելը որպես օրինակ բերել էր աշակերտների բողոքի ցույցերը՝ նշելով, որ «հանկարծ տարիներ հետո գերմանացի բոլոր երեխաները անսպասելի համակվել են բողոքի ցույցերի դուրս գալու գաղափարով, ինչը դժվար է պատկերացնել առանց արտաքին միջամտության»:
Ավելի ուշ կանցլերի գրասենյակից հայտարարել էին, որ նրա հայտարարությունը սխալ են հասկացել, եւ Մերկելը խոսում էր այն մասին, թե որքան հեշտ է համացանցի միջոցով խումբ հավաքել:
Գերմանիայի կանցլերը նաեւ անձամբ է իր արտահայտության մեջ հստակություն մտցրել՝ հայտարարելով, որ ինքն «իսկապես ողջունում է աշակերտական բողոքի ցույցերը», եւ կարծում է, որ «դա շատ լավ նախաձեռնություն է»:
«Գերմանական ալիքը» հայտնում է, որ Գերմանիայի մի շարք քաղաքներում յուրաքանչյուր ուրբաթ ակցիաներ են անցկացվում կլիմայի պաշտպանության օգտին, որոնց մասնակցում են աշակերտները եւ ուսանողները: Ցույցերն ընթանում են «Fridays for Future» («Ուրբաթներ հանուն ապագայի») կարգախոսի ներքո: Մարտի 1-ին Համբուրգում 3 հազար դեռահաս ցուցարարներին է միացել շվեդ ակտիվիստ աշակերտուհի Գրետա Տունբերգը:
Աշակերտների ակցիաները միայն դրական արձագանքներ չէ, որ առաջացնում են, քանի որ անցկացվում են դասաժամերի ընթացքում:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...