ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեային կասկածում է կիբեռկողոպուտների փորձերի մեջ
ԱՄՆ իշխանությունների կարծիքով՝ Հյուսիսային Կորեան ակտիվացրել է կիբեռհարձակումների միջոցով համաշխարհային բանկերից փող գողանալու փորձերը, հայտնում է CNN-ն:
ԱՄՆ գլխավոր դատախազի օգնական Ջոն Դեմերսը CNN-ին ասել է, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունների կողմից վերահսկվող հաքերները ամերիկյան պատժամիջոցների պատճառով աշխուժացել են:
Նրա խոսքով՝ օգտագործվում են տարբեր միջոցներ՝ բանկերի ներքին համակարգերի արգելափակումից մինչեւ գաղտնագրերը գտնելու ճանապարհով ուրիշների հաշիվներից ոչ կանխիկ միջոցների փոխանցումը:
2017 թվականի մայիսին հայտնի է դարձել, որ Բանգլադեշի Կենտրոնական բանկի վրա հաքերային հարձակման հետեւում կանգնած է Lazarus խումբը, որը գործել է Հյուսիսային Կորեայի հետախուզության շահերի շրջանակում. հաքերներին հաջողվել էր տանել 81 մլն դոլար:
Բացի Կենտրոնական բանկի վրա հարձակումից, Lazarus-ից հաքերները կարող են մասնակցած լինել Sony Corporation-ի մեջ մտնող կինոընկերությունից ամենախոշոր կորպորատիվ արտահոսքերից մեկի կազմակերպմանը:
Հաքերները պատասխանատու են նաեւ տարբեր երկրների ցանցերը կոտրելու համար՝ ներառյալ Ճապոնիայի եւ Չինաստանի դեղագործական ընկերությունները, ինչպես նաեւ ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի եւ այլ երկրների համալսարանները:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...