«Թուրքիայի հետ ունենք տնտեսական ու քաղաքական խնդիրներ, որոնք անտեսել չենք կարող». Եվրահանձնաժողովի փոխնախագահ
Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները չեն ավարտվել, սակայն այս պահին դրանք ժամանակավորապես դադարեցված են: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Յուրկի Կատաինենը, որն այցելել է Անկարա՝ Եվրամիություն-Թուրքիա տնտեսական երկխոսության համաժողովի շրջանակում:
Ինչպես գրում է Euronews-ի թուրքական ծառայությունը, Կատաինենը նշել է, որ ԵՄ-ն մշտապես պատրաստ է խորացնել առկա համագործակցությունն ու շարունակել երկխոսությունը:
«Անշուշտ, ունենք նաև տնտեսական ու քաղաքական որոշ խնդիրներ, որոնք անտեսել չենք կարող», - ասել է պաշտոնյան:
Նա միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ԵՄ-ն և Թուրքիան մի շարք ոլորտներում ունեն նաև ընդհանուր խնդիրներ, օրինակ՝ անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, միգրացիոն ճգնաժամի հետ կապված:
Նշենք, որ Թուրքիան ԵՄ անդամ դառնալու հայտ է ներկայացրել 1987 թվականին և դարձել անդամակցության թեկնածու 1999-ից։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...