Մոսկվայում դաժանաբար սպանվել են մայր ու որդի, սպանության համար կասկածվում է ընտանիքի հայրը
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում տղամարդը կասկածվում է կնոջն ու որդուն դաժանաբար սպանելու համար, դեպքից հետո նա փորձել է ինքնասպանություն գործել, այս մասին տեղեկացնում է ՌԴ քննչական կոմիտեի մայրաքաղաքային վարչության կայքը:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ընտանիքի բնակարանում՝ Մոսկվայի հյուսիս-արևելյան հատվածում: Վաղ առավոտյան իրավապահները տանը հայտնաբերել են դանակի և պտուտակահանի բազմաթիվ հարվածների հետքերով մոր և որդու մարմինները: Սպանության համար կասկածվում է ընտանիքի հայրը, որը միջադեպից հետո փորձել է ինքնասպան լինել:
Այժմ տղամարդը գտնվում է բժիշկների հսկողության տակ, նրան ցուցաբերվում է համապատասխան օգնություն: Քննիչներն արդեն հարուցել են քրեական գործ՝ երկու և ավելի անձանց սպանության մասին հոդվածով:
Նշվում է, որ ընտանիքն Ուկրաինայից Մոսկվա էր տեղափոխվել 5 տարի առաջ և բնակվում էր կնոջ տատիկի բնակարանում: Ծեր կինը պատմել է, որ վերջին շրջանում ամուսինների միջև լուրջ կոնֆլիկտներ, կարծես, չեն եղել:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...