Լուկաշենկոն պատմել է՝ ինչու ժամանակին չի աջակցել դաշնակից Ռուսաստանին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Մեծ խոսակցություն նախագահի հետ» միջոցառման շրջանակում հանդիպել է հանրության և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ու պատասխանել նրանց հուզող հարցերին:
Անդրադառնալով Աբխազիայի անկախության ճանաչման թեմային՝ Լուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ էր համապատասխան հրամանագիրը ստորագրել, սակայն մտափոխվել է ռուսական կողմի դիրքորոշման պատճառով, գրում է belaruspartisan.by կայքը:
«Ես պատրաստ էի երեկոյան ստորագրել Աբխազիայի անկախության ճանաչման հրամանագիրը: Համենայն դեպս, ռուսներին այսպես ասացի. «Դե՛, եկեք, բայց վաղն ի՞նչ է լինելու: Ինձ այդ մասին նախազգուշացրել էր ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Խավյեր Սոլանան: Նա երեկոյան եկավ ինձ՝ բռնապետիս մոտ ու ասաց. «Եթե ճանաչեք Աբխազիայի անկախությունը, առաջին հերթին մենք ձեզ կանջատենք SWIFT բանկային համակարգից: Դուք կհայտնվեք ամբողջական մեկուսացման մեջ»: Նա ինձ ամեն ինչ ազնիվ ու բացեիբաց ներկայացրեց»,-նշել է Լուկաշենկոն:
Նա պատմել է, որ Սոլանայի հետ զրույցից հետո խոսել է ՌԴ այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:
«Ես նրան ասում եմ. «Որպես դաշնակից՝ պետք է ձեզ աջակցեմ, սակայն Դմիտրի Անատոլևիչ…» ու պատմեցի նրան: Եվ գիտե՞ք, թե նա ինձ ինչ ասաց. «Ալեքսանդր Գրիգորևիչ, դե Դուք հասկանում եք՝ ես նախագահ եմ, իսկ այս հարցում տնտեսությանն առնչվող բազում հարցեր կան: Դա իմ լիազորությունների շրջանակում չէ, այդ հարցով Վլադիմիր Վլադիմիրովիչին՝ վարչապետին դիմեք, դա նրա հետ է պետք լուծել»: Ես բարկացա, ասացի. «Ես նախագահ եմ, դուք էլ եք նախագահ: Դուք ինձ հարց եք տվել, ես Ձեզ պատասխանում եմ: Եթե չեք կարող այս հարցին լուծում տալ, ուղարկում եք վարչապետի մոտ, ուրեմն էլ ինչի՞ մասին Ձեզ հետ խոսեմ»:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...