Ուկրաինայի նախագահի թեկնածուն խոստացել է ընտրվելու դեպքում Սաակաշվիլիին վերադարձնել ուկրաինական անձնագիրը
Ուկրաինայի նախագահի թեկնածու Անատոլի Գրիցենկոն հայտարարել է, որ ընտրվելու դեպքում կվերականգնի Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա նահանգի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի ուկրաինական քաղաքացիությունը, այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Եթե Միխեիլ Սաակաշվիլին ցանկանա վերադառնալ Ուկրաինա, ես կվերականգնեմ նրա համար ուկրաինական քաղաքացիությունը: Ես համարում եմ, որ նրա հետ շատ կոպիտ ու անօրինական վարվեցին, չպետք է պետությունն այդպես հեշտ քաղաքացիություն շնորհի ու այդքան հեշտ էլ խլի անձնագիրը: Սակայն, կրկնում եմ, դա կլինի Միխեիլ Սաակաշվիլիի ցանկությամբ», - ասել է Գրիցենկոն:
Ավելի վաղ Սաակաշվիլին իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայի նախագահական ընտրություններում «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյի թեկնածությանը: Սաակաշվիլին ընդգծել է, որ ճանաչում է Տիմոշենկոյին արդեն 20 տարի և երջանիկ է նրան իր ընկերը համարելու համար:
Հիշեցնենք, որ 2015թ.-ին Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիություն էր շնորհվել, որից նա զրկվել է 2017թ.-ին: Այնուհետև Սաակաշվիլին վտարվել է Ուկրաինայից:
Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը մինչև 2021թ.-ն արգելել է նրա մուտքը երկիր:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...