Վլադիմիր Ժիրինովսկու ընտանիքի ահռելի կարողությունը․ լրագրողական հետաքննություն
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու ընտանիքը տիրապետում է 51 անշարժ գույքի օբյեկտների, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 10 միլիարդ ռուբլի կամ 150 միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է «Պրոյեկտ» լրագրողական հետաքննությունների հարթակը։ Հիմնականում այդ գույքը գրանցված է Ժիրինովսկու որդու՝ Իգոր Լեբեդեւի, Ժիրինովսկու կնոջ եւ որդու կնոջ անունով։ Անշարժ գույք կա գրանցված նաեւ նրանց զարմիկներ Պավել Ժիրինովսկու եւ Ալեքսանդր Բալբերովի, Ժիրինովսկու ապօրինի որդու՝ Օլեգ Էյդելշտեյնի մոր՝ Ժաննա Գազդարովի, նրա ապօրինի դուստր Տատյանա Տեզիկովայի մոր եւ ավագ քրոջ՝ Վերայի անունով։ Ժիրինովսկիները ունեն նաեւ հյուրանոցներ Իսպանիայում, հոսթել Կրեմլի դիմաց, տաքսի ընկերություն՝ ճոխ մեքենաների ավտոպարկով, ճոխ մեքենաներ, հյուրանոց Իբիցա կղզում եւ այլն։ «Պրոյեկտ»-ը նաեւ գրում է, որ Ռուսաստանի ԼԴ կուսակցության խորհրդարանական խմբակցությունը բաժանվում է երեք խմբի՝ կոմերցիոն պատգամավորներ, որոնք գնել են իրենց մանդատը, Կրեմլից ուղարկվածներ եւ Ժիրինովսկու նախկին օգնականներ։ Ընդ որում, «կոմերցիոն» պատգամավորները 200-500 միլիոն ռուբլի են վճարում իրենց մանդատի դիմաց։ Հրապարակման մեջ նշվում է նաեւ, որ Ժիրինովսկիները միլիարդավոր ռուբլիների ֆինանսավորում են ստանում պետբյուջեից իրենց նախագծերի իրականացման համար։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...