Միայն 6 երկրներում է ապահովված կանանց եւ տղամարդկանց աշխատանքային իրավունքների հավասարությունը
Եթե դուք կին եք եւ ցանկանում են տղամարդկանց հետ հավասար ապրել, ապա պետք է բնակարան եւ աշխատանք փնտրեք Բելգիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Լատվիայում, Լյուքսեմբուրգում կամ Շվեդիայում, գրում է The Guardian –ը՝ հղում կատարելով Համաշխարհային բանկի զեկույցին, որում նշվում է, որ ընդամենը մի քանի երկրներ են աշխարհում ապահովում հավասար գենդերային աշխատանքային իրավունքներ՝ օրենքով երաշխավորված:
Համաձայն այս շաբաթ հրապարակված զեկույցի՝ հետազոտությունն անցկացվել էր աշխարհի 287 երկրների կտրվածքով: Ընդ որում՝ համաձայն հետազոտության՝ դեռեւս 10 տարի առաջ կանայք եւ տղամարդիկ առհասարակ չունեին հավասար իրավունքներ:
Զեկույցում հաշվի է առնվել 8 դրույթ, որոնք ազդում են կանանց տնտեսական որոշումների վրա՝ տեղաշարժման ազատությունից մինչեւ կենսաթոշակի անցնելը: Բոլոր ուսումնասիրված երկրներից միայն վերոնշյալ 6 պետություններն են ստացել «գերազանց» գնահատականներ բոլոր պարամետրերով:
39 պետություններից առավելագույն եկամտով երկրները թվով 26-ն են: Դրանցից ութը տեղակայված են Եվրոպայում, օրինակ, Մեծ Բրիտանիան, եւս մի քանիսը՝ Կենտրոնական Ասիայում:
Հարավային Ասիան ճանաչվել է որպես կանանց իրավունքների ամենասրընթաց աճով տարածաշրջան, միեւնույն ժամանակ Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրներում գրանցվել է այդ առումով ամենադանդաղ գործընթացը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...