Օդաչուն 20 տարի շարունակ թռիչքներ է կատարել կեղծ արտոնագրով
Հարավ-Աֆրիկյան ավիաուղիների օդաչու Ուիլյամ Չանդլերը հեռացվել է աշխատանքից, երբ բացահայտվել է փաստը, որ ավելի քան 20 տարի նա թռիչքներ էր կատարում կեղծ արտոնագրով, հաղորդում է BBC News-ը:
Ինչպես հայտնել են Հարավ-Աֆրիկյան ավիաուղիներում, օդաչուի փաստաթուղթը կեղծված էր:
Չանդլերի մասնագիտական պիտանիության մասին կասկածներն ի հայտ էին եկել թռիչքներից մեկի ժամանակ տեղի ունեցած միջադեպի արդյունքում. ինչպես գրում են հարավ-աֆրիկյան ԶԼՄ-ները, ինքնաթիռը, որը կառավարում էր Չանդլերը, կատարում էր «տարօրինակ շրջադարձեր» շվեյցարական Ալպերի երկնքում:
Ավիաուղիները ներկայացրել էին Չանդլերին մի շարք մեղադրանքներ:
Նշվում է, որ կասկածվում է նաեւ Ավիաուղիների անվտանգության ծառայության սպան, որը, ենթադրաբար, փորձում էր թաքցնել ղեկավարությունից օդաչուհի կեղծ արտոնագրի փաստը:
Հարավ-աֆրիկյան Mail & Guardian (M&G) թերթը գրել է, որ մինչ 1994 թվականին օդաչու դառնալը Չանդլերն աշխատում էր որպես ավիացիոն ինժեներ:
Հարավ-Աֆրիկյան ավիաուղիների հայտարարության մեջ նշվում է, որ հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ Չանդլերն ուներ միայն կոմերցիոն օդաչուի արտոնագիր: Ավելի ուշ նա հեռացվել է աշխատանքից:
Ընդ որում՝ Ավիաուղիները պահանջում են օդաչուից տրանսպորտային ինքնաթիռներով երկարատեւ միջազգային թռիչքներ կատարելու արտոնագրի առկայություն: Դա ստանալու համար օդաչուները պետք է հանձնեն մի շարք տեխնիկական քննություններ եւ անցնեն բժշկական հետազոտություններ:
Արտոնագրի տերերը պետք է ամեն տարի «թարմացնեն» իրենց փաստաթղթերը:
Արդյունքում պարզ էր դարձել, որ օդաչուն մոլորեցրել էր իր գործատուներին՝ որոշակի մակարդակի արտոնագիրը ներկայացնելով այլ մակարդակում:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...