Աշխարհում պատերազմները պակասել են
2018 թվականին պատերազմների թիվը մի քանի անգամ պակասել է, հաղորդում է «Նեմեցկայա վոլնա»-ն՝ հղում կատարելով Conflict Barometer-ի հաշվետվությանը, որը հրապարակվել էր Հեյդելբերգի միջազգային կոնֆլիկտների հետազոտական ինստիտուտի կողմից (HIIK):
Հաշվետվության հեղինակները որակավորել են որպես 16 կոնֆլիկտների պատերազմներ, ինչը 4 անգամ պակաս է, քան մեկ տարի առաջ: Միեւնույն ժամանակ «սահմանափակ պատերազմների» թիվն աճել է՝ 16-ից հասնելով 24-ի:
Պատերազմների մեծամասնությունը՝ թվով ինը պատերազմներ, տեղի են ունենում Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում: Դա երեք անգամ ավելին է, քան 2017 թվականին: Միայն Սիրիայում հետազոտողները հաշվարկել են չորս պատերազմ՝ Ասադի ռեժիմի եւ ընդդիմության միջեւ, միմյանց դեմ պայքարող ընդդիմադիր խմբավորումների միջեւ, Թուրքիայի եւ Աֆրին տարածաշրջանի քրդերի միջեւ, ինչպես նաեւ մարտական գործողությունները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:
Սահարայից հարավ տեղակայված աֆրիկյան երկրներում ընթանում են վեց պատերազմներ: Այսպես, երկու պատերազմ ընթանում է Նիգերիայում, մեկական՝ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Եթովպիայում, Սոմալիի եւ Քենյայի միջեւ եւ Հարավային Սուդանի Դարֆուր նահանոգւմ:
Հետազոտության հեղինակներն ամերիկյան մայրցամաքում նշում են երկու հակամարտություն Մեքսիկայում, որտեղ կառավարությունը պայքարում է նարկոկարտելների դեմ:
Ըստ Conflict Barometer-ի տվյալների՝ Եվրոպայում չկան պատերազմներ: Որպես սահմանափակ պատերազմ՝ հետազոտողները դիտարկում են զինված հակամարտությունն Ուկրաինայի արեւելքում:
Ընդամենն ինստիտուտում հաշվել են ամբողջ աշխարհում բռնության կիրառմամբ 213 հակամարտություն պետությունների, էթնիկ, կրոնական կամ քաղաքական խմբերի միջեւ:
Conflict Barometer-ի հետազոտությունում, որը, սկսած 1992 թվականից, ամեն տարի հրապարակվում է, բոլոր հակամարտությունները բաժանվում են հինգ խմբի՝ կախված դրանց լարվածության աստիճանից, զինամթերքի կիրառումից, ինչպես նաեւ հետեւանքներից՝ զոհերի թվից սկսած, փախստականների թվով ավարտած:
Հետազոտության հեղինակները պատերազմ են համարում քաղաքական հակամարտությունը, որում մասնակիցներից առնվազն մեկը կիրառում է մեծամասշտաբ ֆիզիկական բռնություն: Սահմանափակ պատերազմը քաղաքական հակամարտություն է, որում մասնակիցներից առնվազն մեկն ակնհայտորեն կիրառում է ֆիզիկական բռնություն:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...