ԵՏՄ-ն սկսում է ավելի շատ քաղաքականացվել. Լուկաշենկո
Եվրասիական տնտեսական միությունը սկսում է ավելի շատ քաղաքականացվել: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն:
«Անկեղծ ասած՝ ես մեծ հույսեր չեմ փայփայում Եվրասիական տնտեսական միության առումով: Չափից ավելի շատ են լարվածությունը, տարաձայնությունները եւ, որը միանգամայն անընդունելի է, տնտեսական միությունը սկսում է ավելի շատ քաղաքականացվել»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նա ուշադրություն է դարձել առեւտրային հարաբերություններում ահռելի քանակությամբ առգրավումներին եւ ԵՏՄ շրջանակում, ըստ էության, ընդունված որոշումների չկատարմանը:
«Իսկ եթե այս կամ այն խնդրի լուծման համար ողջամիտ առաջարկ ենք կատարում, ապա այդ որոշումն այն աստիճանի ենք բովանդակազրկում, որ այն ոչ մի նշանակություն չունի: Նույնիսկ ազատ տեղաշարժը, տնտեսության մեջ ապրանքների, կապիտալի, մարդկանց համար սահմանների բացակայությունը եւ այլն, յուրաքանչյուր երկիր փորձում է շրջանցել եւ այդ շարժումն արգելափակել. այն, ինչն ընդհանրապես այս միության համար աքսիոմա է: Եվ այնտեղ մեզ մոտ խնդիրներ են առաջանում»,- նշել է նա:
Բելառուսի նախագահի խոսքով՝ վեճեր կան Ղազախստանի եւ Ղրղզստանի միջեւ, որոնք մինչեւ հիմա մի շարք ուղղություններով չեն վերացել: Բելառուսի եւ Ռուսաստանի միջեւ նույնպես խնդիրներ կան: Առեւտրային ռեժիմից հանվել են ապրանքների շատ խմբեր, դա հատկապես վերաբերում է նավթին ու գազին. մինչեւ 2025 թվականը որոշումներ կմշակվեն: «Չափից ավելի շատ ազգային էգոիզմ կա. Ամերիկային քննադատելիս այսպես են ասում ռուսաստանցի քաղաքական գործիչները: Մեզ մոտ նույն բանն է»,- նշել է Լուկաշենկոն:
Խոսելով ԵՏՄ-ում Բելառուսի ապագա նախագահության մասին՝ նա նշել է, որ առանձնապես ինչ-որ ճեղքման հույս չունի, քանի որ բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսով: Այս պատճառով մեկ պետության դիրքորոշումից, թեկուզ եւ ամենախոշոր, դժվար թե ինչ-որ բան կախված լինի, եթե անգամ մեկ պետություն դեմ լինի: Իսկ ստեղծված միտումները մեծ հույսեր չեն տալիս, հավելել է նա: Ալեքսանդր Լուկաշենկոն հատուկ ընդգծել է, որ մեր երջանկությունը միայն մեր ձեռքերում է:
«ԵՏՄ-ից մի շարք պետություններ չափազանց կապված են այլ ուժի կենտրոններին, կողմնորոշված են դեպի այլ պետություններ եւ միություններ: Դա այսօր չի առաջացել: Որոշ երկրներ հարաբերություններ են հաստատել դեռեւս մինչեւ ԵՏՄ-ի ստեղծումը: Խնդիրները շատ են, ուստի մենք պետք է հասկանանք, որ կգործենք բացառապես ըստ կնքված պայմանագրերի ու համաձայնագրերի, կաշխատենք առաջ մղել ավելի խորը ինտեգրացիա եւ հնարավորինս առաջ հրել՝ ոչ միայն այն պատճառով, որ կապված ենք այդ ինտեգրացիային, այլեւ այն պատճառով, որ այն մեր օգտին է»,- ամփոփել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...