«Ժամանակակից Բելառուսն ու Ռուսաստանն առաջացել են Ուկրաինայից». Ուկրաինայի արտգործնախարար
Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը գտնում է, որ Ռուսաստանն ու Բելառուսն առաջացել են Կիևյան Ռուսիայից բաժանվելու արդյունքում: Պաշտոնյան այս մասին նշել է Observador պարբերականի համար գրված հոդվածում՝ ընդգծելով, որ ժամանակակից Ուկրաինան Կիևյան Ռուսիայի ժառանգորդն է:
«Կիևյան Ռուսիայի մկրտությունից հետո քրիստոնեությունը սկսեց տարածվել դեպի հյուսիս և արևելք, որտեղ մի քանի հարյուրամյակ անց առաջացան ժամանակակից Բելառուսն ու Ռուսաստանը»,-ասվում է Կլիմկինի հեղինակած նյութում:
Արտգործնախարարն ընդգծել է, որ Ուկրաինան իր ամբողջ պատմության ընթացքում «կարևորագույն դերակատարում» է ունեցել Եվրոպայի և եվրոպական արժեքների ձևավորման հարցում:
Կլիմկինը մասնավորապես նշել է, թե Ուկրաինան ինչ լուրջ դեր է ունեցել Եվրոպան թաթար-մոնղոլական հարձակումներից պաշտպանելու հարցում:
Նա նաև խոսել է Ուկրաինայի՝ ԽՍՀՄ-ի հետ կապված «պատմական վերքի» մասին՝ ընդգծելով, որ ուկրաինացիները ԽՍՀՄ գոյության ամբողջ ընթացքում միշտ էլ դեմ են եղել կոմունիստական բռնապետությանն ու պայքարել են հանուն ժողովրդավարության:
Կլիմկինը նաև հավելել է, որ Ռուսաստանը պատրաստվում է ցանկացած միջոցով իր վերահսկողության տակ առնել Ուկրաինան ու «քանդել» արևմտյան քաղաքակրթությունը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...