Ռուսաստանում քրեական հեղինակությունների դեմ պայքարի խստացումից հետո բազմաթիվ «օրենքով գողեր» կարող են հաստատվել այլ երկրներում
ՌԴ Քրեական օրենսգրքում քրեական հեղինակությունների դեմ պայքարը խստացնելուն ուղղված նոր հոդված կհայտնվի, որի ի հայտ գալուն ակտիվորեն պատրաստվում են թե՛ իրավապահ մարմինները, թե՛ հենց իրենք՝ «օրենքով գողերը», գրում է ռուսական «Ռոսբալտ» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Նշվում է, որ նոր օրենքը նախատեսում է խիստ վերահսկողություն քրեական հեղինակություն համարվող անձանց նկատմամբ, այդ թվում՝ հեռախոսային գաղտնալսումների իրականացում:
Առաջինը թիրախում կհայտնվեն այն «գողերը», որոնք վերահսկում են գրպանահատների, բնակարանային կամ մեքենաների սրահներից գողություն կատարողների խմբերին: Գիտակցելով նոր իրավիճակը՝ ենթադրվում է, որ այս քրեական հեղինակություններից շատերը կարող են լքել երկիրն ու շարունակել ղեկավարել իրենց հանցավոր խմբերն արտասահմանից: Հայտնի է, որ նման նախադեպ արդեն կա, և որոշ «օրենքով գողեր» նման կերպ գործում են Թուրքիայի, Ադրբեջանի և Իտալիայի տարածքներից:
Որոշներն էլ շտապ կերպով փորձում են ձևակերպել կենսաթոշակային վկայականներն ու աշխատանքային գրքույկները՝ եկամուտները հաստատելու համար:
Քրեական հեղինակությունների մեկ այլ խումբ են խոշոր ու ազդեցիկ ընկերությունների հիմնադիրները, որոնք ունեն պաշտոնական մեծ եկամուտներ: Ըստ աղբյուրի՝ նման «օրենքով գողերի» «հասնելը» բարդ կամ նույնիսկ անհնարին կլինի՝ նույնիսկ անմիջական հսկողության կամ հեռախոսային գաղտնալսումներ կիրառելու դեպքում:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...