Արգենտինայի նախկին նախագահը և նրա զավակները դատարանի առջև կկանգնեն
Արգենտինացի դատավոր Խուլիան Էրկոլինին վճռել է սկսել փողեր լվանալու գործով նիստերը, որում որպես մեղադրյալներ են ներկայացվում սենատոր և նախկին նախագահ Կրիստինա Ֆերնանդես դե Կիրշները և նրա զավակները՝ Ֆլորենսիա ու Մաքսիմո Կիրշներները, հաղորդում է «Տոդո նոտիսաս»-ը։
Էրկոլոնիի կարծիքով՝ հանցավոր սխեմայի միջոցով կասկածյալները 80 մլն դոլար են լվացել։ Բացի նախկին նախագահից և նրա զավակներից, գործով շուրջ տասը մարդ է անցնում, ներառյալ՝ ձեռներեց Լասարո Բաեսը։
Գործի շրջանակում հետաքննում են Hotesur ընկերության գործունեությունը, որի սեփականատերը Կիրշներ ընտանիքն է։ Մեղադրող կողմի կարծիքով՝ ֆիրման օգտագործվել է կաշառք ստացած փողերը լավանալու նպատակով։ Դատախազությունը պնդում է, որ Ֆերնանդես դե Կիրշների և նրա ամուսնու՝ Նեստոր Կիրշների կառավարման օրոք պետությունից պատվեր ստացա ձեռներեցները, վճարել են Hotesur-ին պատկանող հյուրանոցների համարների դիմաց, սակայն դրանցում չեն գիշերել։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...