Իսրայելի գլխավոր դատախազը մտադիր է Նեթանյահուի դեմ կոռուպցիոն մեղադրանքներ ներկայացնել
Իսրայելի գլխավոր դատախազ և կառավարության իրավաբանական գծով խորհրդական Ավիհայ Մանդելբլիտը հայտարարել է երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի նկատմամբ կոռուպցիայի վերաբերյալ մեղադրանքներ ներկայացնելու մտադրության մասին:
Ինչպես հաղորդում է tass.ru-ն՝ Իսրայելի պետական ռադիոյին հղումով, նախքան մեղադրանքների ներկայացումը պարտադիր կերպով պետք է նախնական նախադատական լսումներ անցկացվեն: Այդ լսումների ընթացքում Նեթանյահուին հնարավորություն կտրվի համոզել դատախազին իր դեմ մեղադրանքներ չներկայացնել:
Վարչապետի «Լիկուդ» կուսակցության անդամները գլխավոր դատախազի որոշումը որակել են «քաղաքական հետապնդում»՝ հայտարարելով, որ դրա նպատակներից մեկն է տապալել Նեթանյահուի կառավարությունն ու նոր ձախակողմյան ուժերից բաղկացած կառավարություն ստեղծել:
Հայտնի է, որ ինքը՝ Նեթանյահուն, որը 2017-2018թթ. ոստիկանության կողմից հարցաքննվել է կոռուպցիոն գործերում ներգրավված լինելու կասկածներով, հերքել է բոլոր մեղադրանքները:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...