Աճուրդի է հանվել 1944 թվականին Ստալինի ստորագրած հրամանագիրը
Խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինի հրամանագիրը, որով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վերանվանել են Սևաստոպոլի համար պայքարող զորամասերը, աճուրդի է հանվել Ֆրանսիայի Aguttes աճուրդի տանը:
РИА Новости գործակալության հաղորդմամբ` Ստալինի ստորագրությամբ հրամանագրի աճուրդային արժեքը սահմանվել է 7-8 հազար եվրո:
«Զորամասերը, որոնք առանձնացել են գերմանացի զավթիչների դեմ Սև ծովի ամենակարևոր ռազմական բազայի` Սևաստոպոլի ազատագրման մարտերում, անվանակոչել Սևաստոպոլյան»,- նշված է պատմական փաստաթղթում:
Վերանվանված ստորաբաժանումների թվում են եղել հինգ հրթիռահրետանային զորամաս և մեկ զենիթահրթիռային վաշտ:
1944 թվականի հունիսի 6-ի թիվ 0162 հրամանագիրը գրված է կապույտ մատիտով, էջի ներքևի մասում դրված է բոլորին հայտնի Ստալինի ստորագրությունը:
Աճուրդի հանված հրամանագրի վաճառքը տեղի կունենա ապրիլի 4-ին:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...