Վենեսուելայի նախկին գանձապետի ցուցահանդեսային ձիերը ավելի քան 2 մլն դոլարով են վաճառվել
Ցուցահանդեսային ձիերը, որոնք մի ժամանակ պատկանել են Վենեսուելայի նախկին ազգային գանձապետին, վաճառվել են ավելի քան 2 մլն դոլարով՝ հայտնում է AP-ն։
54-ամյա Ալեխանդրո Անդրադեն տասնամյա ազատազրկման պատիժ է կրում ԱՄՆ-ում՝ 1 միլիարդ դոլարի կաշառակերության սխեմային մասնակցելու համար։
The Palm Beach Post-ը հայտնում է, որ Ֆլորիդայում Անդրադեին պատկանող 14 ձիերը առցանց աճուրդով 2,086,500 դոլար են բերել։ Hardrock Z անունով հովատակը, որով Անդրադեի որդին մասնակցել է 2016թ․ ամառային օլիմպիական խաղերին, ամենաբարձրն է գնահատվել՝ 282 000 դոլար։
Վաճառքից ստացված եկամուտը կփոխանցվի ԱՄՆ գանձապետարանին։
Առանձին աճուրդներ կկազմակերպվեն Անդրադեի ունեցվածքի մնացած մասի վաճառքի համար, որ բռնագրավվել է ԱՄՆ իշխանությունների կողմից, ներառյալ՝ Փալմ Բիչ բացառիկ շրջանում գտնվող առանձնատները, երկու ֆերմաները, տասը ավտոմեքենաները եւ երեսունհինգ դիզայներական ժամացույցները։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...