Թրամփը հույս ունի, որ կկարողանա կարգավորել Իսրայելի եւ Պաղեստինի հակամարտությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ կկարողանա Իսրայելի եւ Պաղեստինի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնել, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք տքնաջան աշխատում ենք խաղաղ կարգավորման ծրագրի ուղղությամբ...Կա հնարավորություն, որ Իսրայելի եւ Պաղեստինի հակամարտությունը կարող է խաղաղ կարգավորում ստանալ... Ես մեծ ուրախությամբ հնարավորություն կգտնեի գործաքր կնքելու համար: Տեսնենք, ինչ կլինի», - Կիմ Չեն Ընի հետ գագթաժողովից հետո՝ մամուլի ասուլիսին, ասել է նա:
ԱՄՆ-ն Թրամփի նախագահ դառնալուց հետո «դարի գործարք» անվանումով Մերձավոր Արեւելքի կարգավորման ծրագիր է պատրաստում, սակայն մինչ օրս դրա մասին շատ քիչ բան է հայտնի: Դեկտեմբերին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ «դեռ այդ գործարքը ոչ ոք չի տեսել»: Հունվարին Իսրայելի «Ռեշետ-13» հեռուստաալիքը հաղորդել էր, որ Թրամփի ծրագիրը ենթադրում է Պաղեստին պետության ստեղծում՝ Հորդանան գետի Արեւմտյան ափի տարածքի 90 տոկոսի վրա եւ Իսրայելի բաժանումը:
Պաղեստինցիները Իսրահելի հետ խաղաղության հասնելու նպատակով ամերիկյան միանձնյա միջնորդությունից հրաժարվել էին դեռ 2017 թվականի վերջին՝ վրդովվելով Իսրայելը հրեական պետության մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումից:
ԱՄՆ նախգահին մեղադրելով հակամարտության հակառակ կողմի օգտին կախակալության մեջ եւ նախապես մերժելով խաղաղ նախաձեռնությունները, որը նա պատրաստում է, նրանք արտասահմանյան գործընկերների հետ քննարկում են կարգավորման նոր հավաքական ձեւաչափ, որը նման է իրանական ատոմային խնդրի կարգավորման մեխանիզմներին:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...