ՌԴ ԱԳՆ-ն՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի լուծման մասին. այդ հարցը կենսունակ է, բայց դրա վրա աշխատում են
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հեշտ հարց չէ, դրա վրա աշխատանքները շարունակվում են, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը:
«Սա հիպոթետիկ հարց է, հեշտ հարց չէ: Ամենագլխավորն այն է, որ ՀԱՊԿ-ը շարունակել է արդյունավետորեն գործել: Հիմա կա կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար: Կհասնենք նրան, որ այս կառույցը շարունակի դինամիկ զարգանալ եւ պատասխանատվության աշխարհագրական ոլորտում անվտանգություն ապահովել: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես կլուծվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կապված խնդիրը, ապա դա կենսունակ հարց է, բայց դրա վրա աշխատում են»,- ասել է Կարասինը՝ պատասխանելով այն հարցին, թե մինչեւ 2020 թվականը արդյոք գլխավոր քարտուղար կնշանակվի՞՝ կապված Հայաստանի անզիջում դիրքորոշման հետ, եւ արդյոք նման իրավիճակը Մոսկվային ձեռնտո՞ւ է:
Կարասինը ներկայումս Պրահայում է, որտեղ մասնակցել է Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ բանակցությունների հերթական ռաունդին:
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է մնացել, երբ 2018 թվականին քրեական հետապնդման պատճառով Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովն ազատվել էր աշխատանքից: ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար է նշանակվել Վալերի Սեմերիկովը: Հայաստանը պնդում է, որ ղեկավար պաշտոնը պետք է զբաղեցնի Երեւանի ներկայացուցիչը մինչեւ 2020 թվականը: Մինչդեռ, ինչպես ավելի վաղ հայտնել էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած գագաթնաժողովի ժամանակ որոշվել էր, որ այժմ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է զբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 21-ին աշխատանքային հանդիպում է անցկացրել երկրի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ եւ ստորագրել ՀԱՊԿ-ի Կոլեկտիվ անվտանգության խորհրդի որոշման նախագիծը նրան կազմակերպության գլխավոր քարտուղար նշանակելու մասին: Ավելի վաղ Զասն իր նշանակումը համաձայնեցնելու համար արդեն այցելել էր Ղրղզստան, Ղազախստան, Տաջիկստան եւ Ռուսաստան: Ընդ որում՝ Երեւանում հաղորդել են, որ Զասի այցը Հայաստան չի ծրագրվում: Զասն ինքը նշել է, որ պատրաստ է ցանկացած ժամանակ այցելել Հայաստան, հանդիպել վարչապետի, արտաքին գործերի նախարարի եւ պաշտպանության նախարարի հետ: Նա նշանակման վերաբերյալ կոնսենսուսի հույս է հայտնել:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...