Հարավաֆրիկյան Հանրապետությունում հոգևոր հովվին պատրաստվում են դատի տալ՝ «հանգուցյալին վերակենդանացնելու» շոուի համար (տեսանյութ)
Հարավաֆրիկյան Հանրապետությունում սգո ծառայություններ մատուցող 3 բյուրո մտադիր է դատի տալ ինքնահռչակ «մարգարեին», որն ամբոխի աչքի առաջ «հանգուցյալին վերակենդանացրել» էր՝ իրենց հեղինակությանը մեծ վնաս հասցնելու համար, քանի որ հոգևոր հովիվն այդ շոուի համար օգտվել էր իրենց տրամադրած ծառայություններից, գրում է dailymail.co.uk-ը:
Վերջերս համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում Հարավաֆրիկյան Հանրապետությունում գործող Alleluia Ministries International եկեղեցու հոգևոր հովիվ Ալֆ Լուկաուն, նայելով դագաղի մեջ, որում մարդ է պառկած, ամբոխի աչքի առաջ բացականչում է «Ոտքի կանգնիր», և մահացածը հանկարծ վեր է կենում իր տեղից:
Այժմ սգո ծառայություններ մատուցող բյուրոները մտադիր են դատի տալ ինքնահռչակ «մարգարեին»՝ «այդ ներկայացմամբ» իրենց հեղինակությանը մեծ վնաս հասցնելու համար: Բյուրոներից հայտնել են, որ իրենց մոլորության մեջ են գցել, հակառակ դեպքում իրենք այդ արարողությանը չէին մասնակցի:
«Հարության» գործընթացը տեղի է ունեցել Յոհանեսբուրգից ոչ հեռու:
«Հրաշքներ չեն լինում»,- պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Մշակութային, կրոնական համայնքների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հանձնաժողովի ներկայացուցիչը՝ հավելելով, որ դրանք հորինում են՝ «վատ դրության մեջ հայտնված մարդկանցից գումար շորթելու նպատակով»:
Լուկաուի Alleluia Ministries International եկեղեցին չի պատասխանել BBC-ի՝ դեպքը մեկնաբանելու վերաբերյալ հարցմանը:
Sowetan թերթը գրում է, որ եկեղեցին այժմ հերքում է, թե մարդը հարություն է առել, և վստահեցնում է, որ «հանգուցյալն արդեն ողջ էր», երբ բերվել է եկեղեցու մոտ: Եկեղեցին հայտարարել է, որ հոգևոր հովիվ Լուկաուն «ընդամենն ավարտին է հասցրել Աստծո սկսած հրաշքը»:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...