Զանգվածային ծեծկռտուք երրորդ դասարանցի աղջիկների միջեւ
Մոսկվայում 3-րդ դասարանցի աշակերտուհիների միջեւ տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքից հետո 4 աղջիկներ հոսպիտալացվել են: Ըստ ոստիկանության հաղորդագրության, 2009 թվականին ծնված 2 եւ 2010 թվականին ծնված 1 աշակերտուհու տեղափոխել են թիվ 9 մանկական կլինիկական հիվանդանոց: Բժիշկները 2 աշակերտուհու մոտ ախտորոշել են որովայնի փակ վնասվածքներ, իսկ մեկի մոտ՝ գանգուղեղային վնասվածք եւ ուղեղի ցնցում:
Ըստ նախնական տվյալների կոնֆլիկտն առաջացել է դասարանում նոր աշակերտուհու գալու պատճառով: Դպրոցի տնօրենն ասել է, որ ծեծկռտուքի պատճառը եղել է անձնական հակակրանքը: «Պատճառը միմյանց նկատմամբ անձնական հակակրանքն է, ամեն ինչ տեղի է ունեցել չորրորդ դասից հետո՝ դասամիջոցին: Ծեծկռտուքին մասնակցել են 5 աղջիկներ, 4-ը՝ հոսպիտալացվել են: Այժմ հիվանդանոցում ծնողների խնդրանքով մնացել են 2 աղջիկներ, մյուս 3-ն արդեն տանն են: Երկու աղջիկների վիճակը բավարար է, կյանքին եւ առողջությանը վտանգ չի սպառնում»,- ասել է նա:
Աղջիկների միջեւ կոնֆլիկտի փաստով Մոսկվայի Քննչական կոմիտեում կատարվում է նախաքննություն: «Պարզվում են միջադեպի բոլոր հանգամանքները, մասնավորապես ինչու այդ պահին դասարանում ուսուցիչ չի եղել: Ստուգումների արդյունքները կներկայացվեն ավելի ուշ»,-ասվում է կոմիտեի կայքում:
Top-News.am

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...