Պակիստանը երկու հնդկական ռազմական օդանավ է խոցել
Պակիստանը հայտարարել է, որ երկու հնդկական ռազմական օդանավ է խոցել՝ ի պատասխան Հնդկաստանի ռազմաօդային ուժերի կողմից իրենց օդային տարածք ներխուժելուն: Նախօրեին էլ Հնդկաստանը հայտարարել էր, որ ավիահարվածներ է հասցրել Քաշմիրում զինյալների ճամբարին: Դրանք առաջին ավիահարվածներն էին Հնդկաստանի և Պակիստանի միջև 1971թ. տեղի ունեցած պատերազմից հետո: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հնդկաստանի ռամզաօդային ուժերի երկու օդանավեր խոցվել են Քաշմիրի՝ Պակիստանի վերահսկողության տակ գտնվող հատվածում, հայտարարել է Պակիստանի զինված ուժերի ներկայացուցիչ, գեներալ-մայոր Ասիֆ Գաֆուրը: Նրա խոսքերով օդանավերից մեկն ընկել է Քաշմիրի պակիստանյան հատվածումը, իսկ մյուսը՝ հնդկականում: Պակիստանի իշխանությունները հայտարարել են նաև, որ ձերբակալվել են հնդիկ երկու օդաչուների, որոնք պայթյունից հետո բժշկական օգնության կարիք են ունեցել:
Հնդկաստանը դեռևս չի մեկնաբանել պակիստանյան բանակի հայտարարությունը:
Միևնույն ժամանակ, BBC-ի ռուսական ծառայությունը, հղում անելով հնդական մամուլին, հայտնում է, որ Հնդկաստանի բանակն էլ պակիստանյան F-16 կործանիչ է խոցել, որը ներխուժել էր Հնդկաստանի օդային տարածք Ջամու և Քաշմիր նահանգից:
Ավելի վաղ, Հնդկաստանի իշխանությունները հայտարարել էին, որ Պակիստանի ռամզաօդային ուժերի երեք ինքնաթիռներ նույնպես հատել էին Հնդկաստանի սահմանը, սակայն անմիջապես լքել էին այն, երբ հնդիկ օդաչուները որսացել էին դրանք:
Հնդկաստանը սահմանափակել է իր օդային տարաածքներում քաղաքացիական չվթերները, իսկ Պակիստանի իշխանությունները ընդհանրապես արգելել են քաղաքացիական ավիացիայի թռիչքները:
Երեքշաբթի օրը Հնդկաստանի ռամզաօդային ուժերը վերջին 48 տարում առաջին անգամ ավիահարվածներ էին հասցրել Քաշմիրի պակիստանյան հատվածին, որոնց թիրախը եղել է «Ջաիշ-է-Մուհամեդ» խմբավորման զինյալների «խոշորագույն ճամբարը»: Հենց այդ խմբավորումն էր փետրվարի 14-ին Քաշմիրի հնդկական հատվածում պայթյունի կազմակերպիչը, ինչի հետևանքով 46 հնդիկ զինվորականներ էին զոհվել: Ըստ հնդկական կողմի վարկածի՝ չեզոքացվել էին բազմաթիվ ահաբեկիչներ և ավագ հրամանատարներ, սակայն Պակիստանի իշխանություններն էլ հայտարարել են, որ ավիահարվածների հետևանքով ոչ զոհեր են եղել, ոչ էլ ավերածություններ:
«Ջաիշ-է-Մուհամեդ»-ը ցանկանում է ամբողջությամբ առանձնացնել Քաշմիրը Հնdկաստանից և հարձակումներ է գործում Պակիստանի տարածքից: Միևնույն ժամանակ այդ խմբավորման գործունեությունը արգելված է Պակիստանում, նրան ահաբեկչական են համարում նաև ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը, ՄԱԿ-ը:
Միջազգային հանրությունը կոչ է արել կողմերին զերծ մնալ ռազմական բախումներից: Հայտարարություններով են հանդես եկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Պակիստանի վարչապետ Իմրան Խանն էլ կոչ է արել Հնդկաստանի իշխանություններին՝ նստել բանակցությունների սեղանին և խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով:
Քաշմիրը վիճելի տարածք է Հնդկաստանի և Պակիստանի միջև, տարածքային հավակնություններ է ներկայացնում նաև Չինաստանը: Քաշմիրի մի մասը վերահսկվում է Պակիստանի, մյուսը՝ Հնդկաստանի կողմից, և շփման գոտում ֆորմալ սահմաններ չկան, սակայն այդ շփման հատվածը գտնվում է դժվարհասանելի տեղանքում:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...