Չինաստանում ավարտին է մոտենում ինքնատիպ «հորիզոնական երկնաքերի» շինարարությունը (լուսանկարներ)
Չինաստանում կառուցվող նորարարական ճարտարապետական նախագծի կյանքի կոչումը, որն ստացել է Raffles City Chongqing անվանումը, մոտենում է ավարտին:
Ինչպես ներկայացնում է CNN-ը, Չունցին քաղաքում կառուցվող համալիրը զբաղեցնում է 1.12 մլն քառ. մետր տարածք և կազմված է 8 աշտարակից և դրանք միավորող հսկայական կամրջից, որն անվանում են «հորիզոնական երկնաքեր»:
Յուրահատուկ երկնային կամուրջը լինելու է ամենաբարձրներից մեկը ողջ աշխարհում: Այն համալրված կլինի պատկերասրահով, այգիներով, լողավազանով և մի շարք ռեստորաններով:
Համալիրի տարածքում կկառուցվի 230 000 քառ. մետր տարածք զբաղեցնող առևտրի կենտրոն, 1400 բնակարան, շքեղ հյուրանոց, 160 000 քառ. մետր տարածք էլ կհատկացվի գրասենյակներին:
Ֆուտուրիստական համալիրը նախատեսվում է բացել այս տարի: Այն տեղակայված է Չունցին քաղաքի կենտրոնական հատվածում, որտեղից տեսարան է բացվում դեպի Յանցզի և Ցզյալին գետերի հատման վայրը: Ինչպես նշվում է, կառույցի դիզայնը ստեղծելիս ճարտարապետները ոգեշնչվել են առագաստանավերի տեսքով՝ նկատի ունենալով քաղաքի անցյալը՝ որպես առևտրային կենտրոնի:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...