«Դուք հոյակապ առաջնորդ եք». Թրամփը՝ Կիմ Չեն Ընին
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ավարտել են դեմառդեմ հանդիպումը, որը շարունակվել Է մոտավորապես 10 րոպե: Դրանից հետո սկսվել Է համատեղ ընթրիքը երկու երկրների ներկայացուցիչների նեղ կազմով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Հանոյի մամուլի կենտրոնից հայտնել Է ՏԱՍՍ-ի թղթակիցը:
Ամերիկյան կողմից ընթրիքին մասնակցում են նաեւ պետքարտուղար Մայք Փոմպեոն, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միք Մալվենին: Կորեական կողմից՝ Կորեայի աշխատանքային կուսակցության կենտկոմի փոխնախագահ Կիմ Յոն Չհոլը, արտաքին գործերի նախարար Լի Յոն Հոն: Ընթրիքին ներկա չԷ Կիմ Չեն Ընի հարազատ քույրը, որին համարում են նրա մերձավոր խորհրդականներից մեկը:
Ինչպես սպասվում Է, ընթրիքը կտեւի գրեթե երկու ժամ:
Երկրորդ գագաթաժողովի սկսվելուց առաջ Թրամփը հայտարարել Էր.
«Նախագահ Կիմ Չեն Ընը մեծ առաջնորդ Է»։
Թրամփը նշել Է, որ ԿԺԴՀ-ն օժտված Է անսահման տնտեսական ներուժով, եւ ԱՄՆ-ը պատրաստ Է օգնել՝ իրացնելու այն:
«Կարծում եմ, որ ձեր երկիրը մեծագույն տնտեսական ներուժ ունի, այն անհավանական Է ու սահմաններ չունի: Կարծում եմ, որ ձեզ հոյակապ ապագա Է սպասում, քանի որ դուք հոյակապ առաջնորդ եք: Ես ուզում եմ տեսնել՝ ինչպես Է դա տեղի ունենալու, եւ մենք կօգնենք անել այնպես, որ դա տեղի ունենա»,- ընդգծել Է Թրամփը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...