Զարիֆն ասել է, որ արտաքին քաղաքականության խթանումից բացի այլ հոգս չի ունեցել
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ասել է, որ արտաքին քաղաքականության եւ արտաքին գործերի նախարարության՝ որպես արտաքին քաղաքականության, ազգային շահերի ու Իրանի ժողովրդի իրավունքների պաշտպանի խթանման պատասխանատուի, համբավի առաջմղումից բացի այլ հոգս չի ունեցել, տեղեկացնում է ԻՐՆԱ-ն։
«Ես շատ շնորհակալ եմ Իրանի ժողովրդի եւ երկրի իշխանությունների համարձակ ու անվիճելի աջակցության համար ծառայությանս շրջանում, հատկապես վերջին 30 ժամերի ընթացքում»,- գրել է Զարիֆն իր Instagram-ի բլոգում։
«Որպես երկրի փոքր անդամ՝ ես այլ հոգս չեմ ունեցել արտաքին քաղաքականության եւ ԱԳՆ՝ որպես արտաքին քաղաքականության պատասխանատուի, համբավի խթանումից բացի՝ միջազգային ասպարեզում Իրանի ժողովրդի ազգային շահերի եւ իրավունքների պաշտպանության համար»,- հավելել է նա։
«Ես հույս ունեմ, որ արտաքին գործերի նախարարությունը բոլորի համագործակցությամբ, ինչպես նաեւ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ու նախագահի ղեկավարությամբ կկարողանա կատարել իր պարտականությունները երկրի սահմանադրության եւ Իրանի ընդհանուր քաղաքականության շրջանակում»,- ընդգծել է Զարիֆը։
Փետրվարի 26-ին Զարիֆը հայտարարել էր իր հրաժարականի մասին։ Այսօր երկրի նախագահ Հասան Ռոհանին մերժել է նրա հրաժարականը՝ ավելացնելով. «Ես համաձայնություն չեմ տալիս ձերդ գերազանցության հրաժարականին եւ այն նպատակահարմար չեմ համարում երկրի շահերի համար»։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...