ԵՄ-ն «ոչինչ չսովորեց՝ չնայած սարսափելի ահաբեկչություններին»․ Վիկտոր Օրբան
Հունգարիայի կառավարությունը ԵՄ առաջնորդներին մեղադրել է զանգվածային միգրացիային նպաստելու համար։ Երկրի քաղաքացիները ստացել են վաևչապետ Վիկտոր Օրբանի նամակը, որում նա նախազգուշացնում է, որ «բրյուսելյան բյուրոկրատները ուզում են կոտրել ներգաղթին դիմակայող երկրների դիմադրությունը»՝ հայտնում է Reuters-ը։
Նամակում Օրբանը գրում է, որ ԵՄ-ն «ոչինչ չսովորեց՝ չնայած վերջին տարիների սարսափելի ահաբեկչություններին, եւ ուզում է ավելի շատ միգրանտներ գրավել դեպի Եվրոպա» այն նոր միջոցառումների օգնությամբ, որոնք այժմ նախաձեռնվում են։
Առանձին թղթի վրա թվարկված են ԵՄ-ի յոթ ենթադրվող միջոցառումները, որոնք Օրբանի պնդմամբ՝ նպաստում են միգրացիային։ «Մենք ուզում ենք պաշտպանել մեր անվտանգությունը եւ մեր քրիստոնեական մշակույթը»՝ նշելով, որ «իր նպատակին հասնելու համար» ԵՄ-ն ուզում է գալ այնպիսի երկրների հախից, ինչպիսին Հունգարիան է, որը դիմադրում էր ապաստան խնդրողներին ընդունելուն։
Եվրոպական հանձնաժողովի հունգարական գրասենյակը հրապարակել է Օրբանի մեղադրանքների մանրամասն հերքումը։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...