Ուկրաինայի Գերագույն ռադայում պատասխանել են ՌԴ-ից գազ գնելու մասին Տիմոշենկոյի հայտարարություններին
Ուկրաինայի Գերագույն ռադայի՝ եվրասիական ինտեգրման, հայրենակիցների հետ կապերի ու ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին մեկնաբանել է Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոյի հայտարարություններն այն մասին, թե Ուկրաինայի իշխանությունները շարունակում են գազ գնել Ռուսաստանից:
Ինչպես փոխանցում է RT հեռուստաալիքը, Վոդոլացկին նշել է, որ Ուկրաինայում սովոր են քաղաքականացնել ցանկացած հարց, որը կապված է Ռուսաստանի հետ:
Ուկրաինացի պաշտոնյան նախընտրել է չմեկնաբանել Տիմոշենկոյի մեղադրանքները, սակայն կիսվել է ենթադրությամբ, որ նախագահ ընտրվելու դեպքում նա կարող է առանց միջնորդների նոր համաձայնագիր կնքել ռուսական «Գազպրոմի» հետ՝ երկրում գազի գինը կրկնակի նվազեցնելու համար:
Հիշեցնենք, որ Տիմոշենկոն հայտարարել է, որ վերջին 5 տարում Ուկրաինան չի հրաժարվել ռուսական գազի գնումից ու այն քողարկել է եվրոպականի անվան տակ: Ուկրաինայի նախկին վարչապետը նաև նշել է, որ եթե երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն վերընտրվի, Ուկրաինայում կենցաղային գազի գինը կաճի 43 տոկոսով:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...