«Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը ողջ են». ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան
Ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը՝ Յուլիան, ողջ են և գտնվում են անվտանգ վայրում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Լորի Բրիսթոուն, գրում է gazeta.ru-ն:
«Ես կարող եմ հաստատել, որ նրանք ողջ են»,- ասել է դեսպանը:
Նա նաև նշել է, որ Սկրիպալները չեն ցանկանում հանդիպել ՌԴ դիվանագետների հետ, և ըստ իրեն՝ «այդքան էլ բարդ չէ հասկանալ, թե ինչու Սկրիպալները չեն ցանկանում հանդիպել ռուսական կողմի ներկայացուցիչների հետ»:
Բրիսթոուն հավելել է, որ Մեծ Բրիտանիան կողջունի ՌԴ-ի կողմից Սկրիպալների թունավորման գործով ենթադրյալ մասնակիցների մասին տեղեկության տրամադրումը, սակայն մտադիր չէ համատեղ հետաքննություն իրականացնել:
Օրեր առաջ հայտնի է դարձել, որ Սերգեյ Սկրիպալի մայրը՝ Ելենան, ոստիկանություն է դիմել իր որդուն ու թոռանն անհայտ կորած ճանաչելու մասին խնդրանքով:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսման համար ՌԴ-ում դատապարտված Սերգեյ Սկրիպալն ու իր դուստրը 2018-ի մարտի 4-ին անգլիական Սոլսբերի քաղաքում թունավորվել էին իրենց տան բռնակին քսված նյարդապարալիտիկ նյութով:
Պաշտոնական Լոնդոնը պնդում է, որ հարձակման հետևում կանգնած է Մոսկվան: Ռուսաստանը կտրուկ հերքում է մեղադրանքը:
Ավելի ուշ բրիտանական կողմը հայտարարել է, որ Սկրիպալների թունավորման գործում գլխավոր կասկածյալներ Ալեքսանդր Պետրով ու Ռուսլան Բոշիրով անուններով ներկայացող անձինք Գլխավոր հետախուզական վարչության գաղտնի գործակալներ են:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...