«Ուկրաինան եվրոպականի անվան տակ ռուսական գազ է ներմուծում». Տիմոշենկո
Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ վերջին 5 տարում Ուկրաինան երբևէ չի հրաժարվել ռուսական գազի գնումից:
Ըստ քաղաքական գործչի՝ երկրի իշխանությունները մշակել են մեխանիզմներ, որոնց շնորհիվ ռուսական գազը կարողանում են ներմուծել եվրոպականի անվան տակ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ես սա ուղղակի չեմ ասում, ես պատրաստ եմ փաստաթղթերով ապացուցել դա, և այս ստի համար պատասխան է տալու յուրաքանչյուրը: Այս 5 տարիների ընթացքում Ուկրաինա է ներմուծվել ռուսական ծագման գազ»,- ասել է ընդդիմադիր քաղաքական գործիչը:
Ուկրաինայի նախկին վարչապետը նաև նշել է, որ եթե երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն վերընտրվի, Ուկրաինայում կենցաղային գազի գինը կաճի 43 տոկոսով:
«Քողարկվելով հայրենասիրական կոչերով՝ նրանք ծրագրել են կրկին բարձրացնել գազի գինը՝ մայիսի 1-ից 15 տոկոսով, իսկ դեկտեմբերի վերջից՝ ևս 25 տոկոսով: Ընդհանուր առմամբ, 43 տոկոս՝ մեկ տարվա մեջ»,- ասել է Տիմոշենկոն:
Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբեր ամսից պաշտոնական Կիևը հրաժարվել է ռուսական վառելիքի գնումից:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...