Մադուրոն հրամայել է ձերբակալել լրագրողներին, որոնց հարցերն իրեն «դուր չեն եկել»
Univision հեռուստաալիքի՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ հարցազրույց անցկացնող լրագրողներին ձերբակալել են այն պատճառով, որ նախագահին դուր չեն եկել նրանց հարցերը:
«Երկրի ղեկավարին դուր չեն եկել լրագրողների հնչեցրած հարցերը, և նա հրամայել է դադարեցնել ձայնագրությունը, բռնագրավել տեխնիկան և ձերբակալել 6 լրագրողներին»,- ասված է հեռուստաընկերության հաղորդման մեջ:
Դեպքը տեղի է ունեցել Կարակասում գտնվող Միրաֆլորես նախագահական պալատում: Լրագրողներից մեկը զանգահարել է հեռուստաալիք՝ ձերբակալության մասին հայտնելու, սակայն խոսակցության կեսից նրա բջջայինը վերցրել են:
Հեռուստաալիքի ղեկավարությունը կապ է հաստատել ԱՄՆ Պետքարտուղարության հետ, որտեղից կոչ են արել անմիջապես ազատ արձակել լրագրողներին:
Վենեսուելայի տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Միրաֆլորես պալատը միշտ լավ ընդունելության է արժանացրել լրագրողներին, սակայն դեմ է «էժանագին շոուներին»:
Լրագրողներն արդեն ազատ են արձակվել, սակայն նրանց տեխնիկան չի վերադարձվել, հարցազրույցի ձայնագրությունը՝ նույնպես:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...