ԱՄՆ-ն հայտարարել է մոտ օրերը Վենեսուելայի դեմ ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանելու մասին. Կարակասն արձագանքել է
Վենեսուելայի արտգործնախարար Խորխե Արեասը մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի նկատմամբ մոտ օրերս սահմանվելիք նոր պատժամիջոցները: Այդ մասին նա գրել է թվիթերյան իր էջում:
Արեասի խոսքով՝ ամերիկյան կառավարությունը վարում է «կատաղի քարոզարշավ», որը նպատակաուղղված է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի իշխանությունը տապալելուն:
Նախարարն ընդգծել է, որ ԱՄՆ-ի գործողությունները միջազգային իրավունքի սկզբունքների խախտում են:
Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտնել էր առաջիկա օրերին Վենեսուելայի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու որոշման մասին:
Reuters-ի փոխանցմամբ՝ փոխնախագահն այս մասին ասել էր Բոգոտայում, որտեղ հանդիպել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ, երկրի ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոյի հետ:
«Մի քանի օրից Միացյալ Նահանգները ավելի կոշտ պատժամիջոցներ կսահմանի ռեժիմի կոռումպացված ֆինանսական ցանցերի նկատմամբ: Մենք ձեզ հետ կհամագործակցենք ու մինչև վերջին դոլարը կգտնենք նրանց գողացած գումարները և ամեն ինչ կանենք դրանք Վենեսուելա վերադարձնելու համար»,-ասել է Փենսը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...