Վատիկանի ամենաազդեցիկ հոգևորականներից մեկը մեղավոր է ճանաչվել մանկապղծության համար
Կարդինալ Ջորջ Փելը, որը ժամանակին Վատիկանում երրորդ ամենաազդեցիկ մարդն էր ու Ավստրալիայում ամենաբարձրաստիճան կաթոլիկ հոգևորականը, Մելբուռնում կայացած դատավարության արդյունքում մեղավոր է ճանաչվել մանկապղծության համար:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, վճիռը կայացվել էր դեկտեմբերի 11-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա:
Նախկինում Վատիկանի գանձապետի պաշտոնը զբաղեցրած Փելը մեղավոր է ճանաչվել եկեղեցու երգչախմբի մինչև 13-ամյա տղաների նկատմամբ բռնի սեռական գործողություններ կատարելու համար:
Միջադեպերը տեղի են ունեցել 1996թ. դեկտեմբերին և 1997թ. սկզբին՝ Սուրբ Պատրիկի տաճարում՝ Փելի՝ Մելբուռնի արքեպիսկոպոս դառնալուց ամիսներ անց:
Հայտնի է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, որի համար Փելը ժամանակին ամենավստահելի խորհրդականներից էր, դեռևս չի արձագանքել վճռին:
Նշվում է նաև հոգևորականը չի ընդունել իր մեղքն ու պատրաստվում է բողոքարկել վճիռը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...