Բոլիվիայի նախագահը հայտարարել է, որ Մադուրոն կարող է սպանվել
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հայտարարել է, որ իր վենեսուելացի պաշտոնակից Նիկոլաս Մադուրոն կարող է սպանվել: Այս մասին գրում է Life.ru-ն՝ ABI գործակալությանը հղումով:
«Այն բանից հետո ինչ նրանք (ԱՄՆ-ը և իր դաշնակիցները – Tert.am) ձախողվեցին, ի՞նչ է հիմա ասում Պոմպեոն: Նա ասում է. «Մադուրոյին հաշված օրեր են մնացել»: Նախորդ գիշեր մի ամերիկացի սենատոր ասաց. «Մադուրոն պետք է սպանվի»», - նշել է Մորալեսը:
Նրա խոսքով՝ եթե Վենեսուելայի նախագահին որևէ բան պատահի, ապա դրա համար պատասխանատվության պետք է ենթարկվեն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և սենատոր Մարկ Ռուբիոն:
Հիշեցնենք, որ Վենեսուելայում հունվարից զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել՝ ընդդեմ երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի: Ընդդիմադիր խորհրդարանի նախագահ Խուան Գուաիդոն իրեն հռչակել է երկրի ժամանակավոր նախագահ:
ԱՄՆ-ը և մի շարք այլ երկրներ աջակցություն են հայտնել ընդդիմադիր առաջնորդին, սակայն կան մի շարք երկրներ, որոնք իրենց աջակցութունն են հայտնել Մադուրոյին:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...