Ռուսաստանը հետ է ուղարկել 60 տոննա թուրքական լոլիկ
Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը (Россельхознадзор) հետ է ուղարկել Թուրքիայից ներկրված ընդհանուր 59.9 տոննա քաշով երեք խմբաքանակ լոլիկ, այս մասին գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Նշվում է, որ սահմանային անցակետում ստուգման ժամանակ ապրանքի մեջ հայտնաբերվել են կենդանի միջատներ, շուրջ 60 տոննա լոլիկն ամբողջությամբ հետ է ուղարկվել:
Հայտնի է, որ Թուրքիայից ՌԴ ներկրվող ապրանքներում վերջերս հաճախ են հանդիպում նմանատիպ խախտումներ, ինչից ելելով՝ դեկտեմբերի 5-ից սկսած ռուսաստանյան կողմն առավել խիստ վերահսկողություն է սահմանել երկիր ներկրվող թուրքական ապրանքների նկատմամբ:
Շաբաթներ առաջ Ռուսաստանը հետ էր ուղարկել Թուրքիայից Նովոռոսիյսկի, Գելենջիկի և Տուապսեի նավահանգիստներ հասած 550 տոննա մանդարինը՝ ներկրված ապրանքում դրոզոֆիլ տեսակի միջատի հայտնաբերման պատճառով:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...