Նազարբաեւը նոր կառավարություն է ձեւավորել
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը երկուշաբթի նոր կառավարության անդամների նշանակման մասին հրամագիր է ստորագրել, հայտնել է երկրի առաջնորդի մամուլի ծառայությունը:
«Հրամայում եմ Սմաիլով Ալիխան Ասխանովիչին նշանակել Ղազախստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ, Կասիմբեկ Ժենիս Մախմուդուլիին՝ Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ»,- նշված է հրամանագրի տեքստում, որը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում, փոխանցում է Tengrinews-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բեյբուտ Ատամկուլովը մնացել է Ղազախստանի ԱԳ նախարարի պաշտոնում, Նուրլան Երմեկբաեւը վերանշանակվել է պաշտպանության նախարարի պաշտոնում, իսկ Երլան Տուրգումբաեւը մնացել է ՆԳՆ ղեկավար:
«Աբաեւ Դաուերան Ասկերբեկովիչին նշանակել Ղազախստանի Հանրապետության տեղեկատվության եւ հասարակական զարգացման նախարար, Բեկետաեւ Մարատ Բակիտժանովիչին՝ արդարադատության նախարար, Բիրտանով Ելժան Ամանտաեւիչին՝ առողջապահության նախարար»,- նշված է հրամանագրում:
Արիստանբեկ Մուխամեդիուլին վերանշանակվել է մշակույթի եւ սպորտի նախարար, իսկ Կանատ Բոզումբաեւը՝ երկրի էներգետիկայի նախարար, Ասկար Ժումագալիեւը դարձել է թվային զարգացման, պաշտպանական եւ աերոտիեզերական արդյունաբերության նախարարը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...