«Հրաշալի «ուիքենդ» ԱՄՆ-ի և Չինաստանի համար». Թրամփը հետաձգել է չինական ապրանքների ներկրման համար 200 մլրդ դոլարի մաքսատուրքերի սահմանումը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել է չինական արտադրության ապրանքների ներկրման համար նախատեսված 200 մլրդ դոլարի չափով մաքսատուրքերի սահմանումը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Թրամփն ընդգծել է, որ դա անում է Չինաստանի հետ «առևտրային պատերազմից» խուսափելու համար:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ շուտով ինքն ու Չինաստանի ղեկավար Սի Ձինփինը մաքսատուրքերի ու առևտրային հարաբերությունների հարցով հանդիպում ունենան «Մար ա Լագո»-ում: Թրամփը հույս ունի, որ հանդիպման արդյունքում երկու տնտեսական գերտերությունների միջև համաձայնագիր կկնքվի:
ԱՄՆ նախագահն այս մասին հայտնել է իր թվիթերյան միկրոբլոգում:
«Ուրախությամբ հայտնում եմ, որ ԱՄՆ-ն էական առաջընթաց է արձանագրել Չինաստանի հետ առևտրային բանակցություններում: Եվ այդ արդյունավետ բանակցությունների արդյունքում, ես մինչ մարտի 1-ը կհետաձգեմ մաքսատուրքերի սահմանումը: Հետագա առաջընթացի ակնկալիքով ես և Սի Ձինփինը կհանդիպենք «Մար ա Լագո»-ում, որպեսզի համաձայնության գանք: Շատ լավ «ուիքենդ» էր ԱՄՆ-ի և Չինաստանի համար»,-գրել է նախագահը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...