Խաղալիք ատրճանակով զինված ուղեւորը փորձել է առեւանգել Բանգլադեշից Դուբայ թռչող ինքնաթիռը
Բանգլադեշից Դուբայ թռչող՝ Biman Bangladesh ավիաընկերությանը պատկանող Boeing 737 ինքնաթիռի ուղևորը, որը նախօրեին փորձել էր առևանգել ինքնաթիռը և սպանվել էր հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից, պարզվել է՝ զինված է եղել խաղալիք ատրճանակով, գրում է Bdnews24 գործակալությունը՝ Չիտտագոնգ քաղաքի ոստիկանության կոմիսարին հղումով:
Ոստիկանության ներկայացուցիչները չեն մեկնաբանել, թե ինչպես է ուղևորին հաջողվել խաղալիք ատրճանակով ինքնաթիռ բարձրանալ:
Հիշեցնենք, որ Դուբայ մեկնող ինքնաթիռը թռիչքից 40 րոպե անց հարկադիր վայրէջք էր կատարել, երբ «զինված» ուղևորը փորձել էր առևանգել ինքնաթիռը՝ զենքով ներխուժելով օդաչուների խցիկ:
Ականատեսների վկայությամբ՝ երիտասարդը մոտ 20 տարեկան է եղել: Նա սպառնացել է զենքով և պահանջել, որ իրեն թույլ տան խոսել Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինայի հետ: Ուղևորը հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ բախման հետևանքով վիրավորվել և մահացել է:
Ուղևորի ինքնությունը դեռևս չի հրապարակվում: Ուժայինները չեն բացառում նրա մոտ հոգեկան շեղումների առկայության հնարավորությունը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...