2019 թվականին ավիաընկերություններն ավելի հաճախ կհետաձգեն եւ կչեղարկեն չվերթները
Չվերթները հետաձգելու կամ չեղարկելու թիվը 2019-ին ողջ աշխարհում կարող է հասնել օրական 33 հազարի, կանխատեսում է AirHelp-ը։
Սերվիսի մասնագետների կանխատեսումներով, որն ուղեւորներին օգնում է փոխհատուցում ստանալ հետաձգված կամ չեղարկված չվերթի դիմաց, 2019-ին տասից տասնմեկ միլիոն չվերթով կավելանա հետաձգումների կամ չեղարկումների հետ բախվող ուղեւորների թիվը։
Փորձագետները հետաձգումների կամ չեղարկումների թվի ավելացումը բացատրում են շատ երկրներում օդաչուների թվի անբավարարությամբ եւ այն բանով, որ որոշ օդանավակայաններ պատրաստ չեն ապահովել առկա չվացուցակը։
«Հերթական գործադուլների սպառնալիք, օդաչուների եւ կարգավարների թվի անբավարարություն, ծանրաբեռնված ժամանակացույց Եվրոպայի խոշոր օդանավակայանների մեծ մասում՝ ուղեւորները պետք է պատրաստ լինեն, որ 2019-ին հետաձգումների թիվը չի կրճատվի»,- նախազգուշացնում է ընկերության պատասխանատու Հենրիկ Զիլմերը։ Նա հիշեցնում է, որ չվերթների հետաձգումների եւ չեղարկումների դեպքում նախատեսվում է փոխհատուցում ըստ եվրոպական №261 կանոնակարգի, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...