Նախագահը ոչ թե Տեր-Պետրոսյանն է, այլ Սերժ Սարգսյանը
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մասնակցեց Հանրային հեռուստաալիքի հաղորդումներից մեկին,ասաց այն, ինչ մտածում է Արցախի խնդրի կարգավորման մասին: Ասաց այն, ինչ միշտ է ասել կամ գրեթե այն, ինչ միշտ է ասել:
Մասնակցել է, լավ է արել, դա իր իրավունքն է: Իր իրավունքն է նաեւ այս կամ այն հարցի շուրջ հայտնել իր տեսակետը, անկախ նրանից համաձայն եք, թե համաձայն չեք:
Տարօրինակն այն է, որ ոմանք մամուլով, ոմանք սոցիալական ցանցերով այնպիսի ցասումով են հարձակվել ՀՀ առաջին նախագահի վրա, կարծես նախագահը ոչ թե Սերժ Սարգսյանն է, այլ Լեւոն Տեր-Պետրոսյանը կամ կառավարող ուժը ոչ թե ՀՀԿ-ն է, այլ Կոնգրեսը:
Եղաբայրներ, քույրեր, ՀՀ քաղաքացիներ, Լեւոն Տեր-Պետրոսյանն իշխանություն չունի, Կոնգրեսը իշխանություն չունի: Նախագահը Սերժ Սարգսյանն է, կառավարող ուժն էլ ՀՀԿ-ն:
Ավելին, Սերժ Սարգսյանն իր վերջին հարցազրույցներից մեկում նշեց, որ պատրաստակամ է եղել հանձնել ոչ թե երեք, հինգ, այլ յոթ շրջան, որեւէ ՀՀԿ-ական էլ հանդես չեկավ պարզաբանումով: Այնպես որ, եթե այդքան էներգիա եւ ցանկություն ունեք, ապա քննադատեք Սերժ Սարգսյանին (եթե այդքան համարձակություն կունենաք), քննադատեք ՀՀԿ-ին (եթե այդքան համարձակություն կունենաք):
Լեւոն Տեր-Պետրոսյանին քննադատելը, նրա մասին վատ-վատ բաներ գրելը առանձնակի հերոսություն եւ քաջություն չի պահանջում:
Ի դեպ, նրանք, ովքեր այդքան մեծ մոլուցքով քննադատում են Տեր-Պետրոսյանին, ավելի լավ կլինի ներկայացնեն իրենց պատկերացումը Արցախի խնդրի վերաբերյալ: Մինչ այժմ, բացի «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքից եւ «ՀԺԿ-Կոնգրեսից» որեւէ այլ քաղաքական ուժ այդ մասին ոչ խոսում է, ոչ գրում, ոչ էլ արտահայտվում: Իհարկե, հասկանում ենք, հարմար է այդպես: Հարմար է նաեւ գոռալ աշխարհով մեկ, թե մենք ոչ մի զիջում չենք անելու:
Հիմա պատակերացրեք այսպես բղավողներին իշխանության գլխին եւ ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Ռուսաստանի հետ Արցախի հարցով բանակցելիս: Ի՞նչ եք կարծում, կրկին բղավելու են, թե մենք զիջելու ոչինչ չունենք, թե՞....
Մի խոսքով, վտանգավոր են նրանք, ովքեր շտապում են առանց ոչինչի դիմաց անհասկանալի զիջումների գնալ, այնպես էլ նրանք, ովքեր բղավում են, թե զիջելու ոչինչ չունենք: Մեր ազգը հասունացման կարիք ունի: Ցավալի է, բայց փաստ. մեր քաղաքական միտքը վերջին 150 տարում տեղից չի շարժվում: Հենց դա է պատճառը, որ Արեւմտյան Հայաստանը դատարկվեց հայերից, կորցրինք Կարսն ու Արդահանը, Նախիջեւանն ու Արցախը:
Իրոք, հեշտ է չէ՞ Ֆրանսիայում ապրել եւ հայրենասեր լինել, համակարգչի էկրանի հետեւից բղավել Բաքուն գրավելու հրամայականի մասին: Բարեբախտաբար, դեռ ադրբեջանցիների քաղաքական միտքը մեզնից առաջ չի անցել: Այնտեղ եւս նույն մակարդակի հայտարարություններ են իշխում: Ոչ մի զիջում (մոռացել են, որ արդեն զիջելեն), եւ ոչ մի փոխզիջում:
Արդյունքում տուժում են երկու ժողովուրդները, բայց ոչ էլիտայի ներկայացուցիչներն ու նրանց որդիները: Նրանց որդիները կրթություն են ստանում Ֆրանսիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում եւ նույնիսկ Լիտվայում եւ Էստոնիայում:
Top-News.am


















































«Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը Հայաստանի գլխավոր առաջնահերթությունն է». Ռուբեն Ռուբինյան
Արցախի ՊԲ հրամանատարի ղեկավարությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար հստակ ժամկետներ չենք դնում». Զախարովա (տեսանյութ)
Արցախի Զինված ուժերը կհամալրվեն ժամանակակից զինտեխնիկայով. Բակո Սահակյան
Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...