«Հյուսիսկորեացիները հումորի զգացում չունեն». Կիմ Չեն Ընի նմանակին արտաքսել են Վիետնամից
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի` Հովարդ Իքս անունով չինական ծագմամբ ավստրալացի նմանակին իրական Կիմ Չեն Ընի ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև կայանալիք գագաթնաժողովի նախօրեին արտաքսել են Վիետնամից, հաղորդում է Reuters գործակալությունը:
Նմանակի խոսքով՝ արտաքսումից առաջ Վիետնամի իշխանություններն իրեն կարճ ժամանակով բերման էին ենթարկել:
«Հյուսիսկորեացիները հումորի զգացում չունեն: Երգիծանքը հզոր զենք է ցանկացած բռնապետության դեմ»,- ասել է նմանակը:
ԿԺԴՀ առաջնորդի նմանակն արդեն խնդիրներ է ունեցել Սինգապուրի իշխանությունների հետ, որտեղ անց էր կացվել Թրամփի և Կիմ Չեն Ընի առաջին պատմական գագաթնաժողովը: Դեռևս անցած տարի տղամարդուն արգելել էին մոտենալ երկու առաջնորդների հանդիպման վայրին:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Հովարդ Իքսը և Դոնալդ Թրամփի նմանակը՝ ամերիկացի երաժիշտ Դենիս Ալանը, օրեր առաջ հայտնվել էին Հանոյում և հանդիպում ունեցել:
Հիշեցնենք, որ ԱՄՆ և ԿԺԴՀ ղեկավարների երկրորդ հանդիպումը կանցկացվի փետրվարի 27-28-ը՝ Վիետնամի մայրաքաղաք Հանոյում:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...