Ալժիրում շարունակվում են բողոքի ակցիաները` երկրի 81-ամյա նախագահի պաշտոնավարման հինգերորդ ժամկետի դեմ
Ալժիրի մայրաքաղաքում կիրակի փողոց են դուրս եկել հարյուրավոր ցուցարաներ` իրենց դժգոհությունն արտահայտելով երկրի գործող նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկի պաշտոնավարման հինգերորդ ժամկետի դեմ, ТАСС-ի փոխանցմամբ` հայտնում է Agence France-Presse-ը:
Աղբյուրի հաղորդմամբ` կիրակի բողոքի ցույցին ավելի քիչ մարդ է մասնակցել, քան ուրբաթ տեղի ունեցած ակցիային, որի ընթացքում Ալժիրի փողոցներ էին դուրս եկել տասնյակ հազարավոր քաղաքացիներ: Ակցիան իրականացվել է «Ազատ և ժողովրդավարական Ալժիր. ոչ հինգերորդ ժամկետին» կարգախոսով:
Ալժիրում գործող նախագահի հետագա պաշտոնավարման դեմ ընթացող ակցիաները ղեկավարում է «Մուվաթանա» շարժումը: Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել, մի քանի հոգի ձերբակալել է:
AFP-ն հայտնում է, որ ուրբաթ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել է առնվազն 41 մարդ:
Նշենք, որ 2019-ի փետրվարի 10-ին Ալժիրի նախագահ, 81-ամյա Աբդելազիզ Բուտեֆլիկը, որը երկիրը ղեկավարում է 1999 թվականից, հայտարարել էր ապրիլի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին իր թեկնածությունը հինգերորդ անգամ առաջադրելու մասին:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...