ԿԺԴՀ-ը դեռեւս միջուկային վտանգ է ներկայացնում. Պոմպեո
ԿԺԴՀ-ը շարունակում է ներկայացնել միջուկային վտանգ: Այդ մասին կիրակի CNN հեռուստաընկերության եթերում հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հարցին՝ շարունակո՞ւմ է արդյոք Փհենյանը ներկայացնել միջուկային զենք կիրառելու սպառնալիք, Պոմպեոն վճռականորեն պատասխանել է. «Այո»:
Նա անվանել է ոչ այնքան ճշգրիտ կարծիքը, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ունի այլ տեսակետ: «Նա նկատի ուներ, որ Սինգապուրում գործադրվող ջանքերը եւ Կիմի որդեգրած պարտավորությունները զգալիորեն իջեցրել են ամերիկյան ժողովրդի նկատմամբ վտանգի մակարդակը: Միացյալ Նահանգների պետքարտուղարի եւ նախագահի խնդիրն ամերիկյան ժողովրդի անվտանգությունն ապահովելն է: Մենք պատրաստվում ենք իրագործել այն նպատակը»,-պարզաբանել է պետքարտուղարը:
Պոմպեոն վստահեցրել է, որ Թրամփի վարչակազմը համոզված է, որ ավելի վաղ ԿԺԴՀ-ի ղեկավարությունը խուսափում էր կատարել միջուկային զինամթերքի ոլորտում իր ստանձնած պատրավորությունները: «Մենք գիտենք պատմությունը, գիտենք, որ Հյուսիսային Կորեան ստում էր, տալիս էր սին խոստումներ եւ վերցնում էր Ամերիկայի փողերը…Մեր վարչակազմն այլ ուղղություն է բռնել եւ քննադատվել է հենց այդ պատճառով»,-շարունակել է նա՝ վստահություն հայտնելով, որ հենց Թրամփը եւ Կիմ Չեն Ինն այն քաղաքական գործիչներն են, որոնք «ունակ են կատարել քայլ առաջ՝ դեպի Հյուսիսային Կորեայի լիարժեք եւ ստուգելի ապամիջուկայնացումը»:
Պետքարտուղարը նշել է, որ միջուկային զենքը պահպանելու դեպքում ԿԺԴՀ-ը հետագայում չի կարողանա առեւտրով զբաղվել եւ զարգանալ:
ԱՄՆ-ի նախագահի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդի՝ պատմության մեջ առաջին գագաթնաժողովը կայացել էր անցած տարի՝ հունիսի 12-ին, Սինգապուրում: Արդյունքում Դոնալդ Թրամփն ու Կիմ Չեն Ինը ստորագրել էին փաստաթուղթ, որում Փհենյանը պատրավորվել էր ապամիջուկայնացնել Կորեական թերակղզին՝ փոխարենը Վաշինգտոնի կողմից ստանալով անվտանգության երաշխիքներ: Ակնկալվում է, որ նրանց երկրորդ հանդիպումը կկայանա Վյետնամի մայրաքաղաքում փետրվարի 27-28-ին:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...