Վաշինգտոնը խորը մտահոգություն է հայտնել Թուրքիայում 16 ակտիվիստների մեղադրանք առաջադրելու կապակցությամբ
Վաշինգտոնը խորը մտահոգություն է հայտնել Թուրքիայում 16 ակտիվիստների, այդ թվում՝ հայտնի բարերարի և լրագրողի մեղադրանք առաջադրելու՝ իշխանությունների որոշման կապակցությամբ:
«Թուրքիան պարտավոր է հարգել տեսակետների, հավաքների ազատությունը», - հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտն՝ ընդգծելով, որ այդ իրավունքների իրացումն առանցքային է ժողովրդավարության համար:
Ամբաստանյալների շարքում է հայտնի գործարար, «Անադոլու Քյուլթուր» հասարակական կազմակերպության նախագահ Օսման Քավալայն, ում իրավապահներ 477 օր պահել էին նախնական կալանքի տակ՝ առանց մեղադրանք ներկայացնելու:
Ակտիվիստից բացի այս շաբաթ Թուրքիայի իշխանությունները մեղադրանք առաջադրեցին նաև «Ջումհյուրիեթ» թերթի նախկին խմբագիր Ջան Դյունդարին, ով 2016-ից լքել է երկիրն ու տեղափոխվել Գերմանիա:
Այժմ նրանք մեղադրվում են 2013-ին Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակի հարևանությամբ՝ Գեզի այգու հայտնի հակակառավարական ցույցերը համակարգելու, նախագահ Էրդողանի դեմ արշավ կազմակերպելու համար:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...