ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի պաշտոնում առաջին անգամ կին է նշանակվել
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ Սաուդի հրամանով ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում առաջին անգամ կին է նշանակվել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ SPA սաուդական լրատվական գործակալությանը հղումով:
Թագավորական հրամանագրում նշվում է, որ Միացյալ Նահանգներում Սաուդյան Արաբիայի դեսպան է նշանակվել արքայադուստր Ռիմա Բինթ Բանդար Բին Սուլթան Բին Աբդուլ Ազիզ Ալ Սաուդը: Հայտնի է, որ նորանշանակ դեսպանն արքայազն Բանդարի դուստրն է, որը 22 տարի (1983-2005թթ.) եղել է Վաշինգտոնում սաուդական դիվանագիտական առաքելության ղեկավարը:
Արքայադուստր Ռիման կրթություն է ստացել ԱՄՆ-ում՝ պատմական ժառանգության պահպանման բնագավառում: 2014 թվականին նա ներառվել է Forbes-ի՝ արաբական երկրներում 200 ամենաազդեցիկ կանանց ցանկում: Մինչ ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնում նշանակվելը նա զբաղեցրել է Սպորտի գլխավոր ֆեդերացիայի ղեկավարի ներկայացուցչի պաշտոնը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...