Ադրբեջանից «անորսալի Ջոն» հետապնդման «կարիք ունի»
Իրեն լրագրող անվանող ադրբեջանցի Ֆուադ Աբբասովը շարունակում է բազմաթիվ ջանքեր գործադրել իր վրա ուշադրություն գրավելու համար: Այս անգամ նա Youtube-ում հայտարարությամբ է հանդես եկել այն մասին, որ իր դեմ «հայերի կողմից հալածանքներ են սկսվել եւ ճնշումը գնալով մեծանում է»:
Ավելին՝ Աբբասովը որոշել է, որ իրեն կարող են ցանկացած պահի սպանել:
«Այս տեսանյութը կարող է վերջինը լինել», —տեսաուղերձում պաթետիկ ասում է Աբբասովը:
Աբբասովը պնդում է, որ նա ակտիվ մասնակցություն է ունեցել Մոսկվայում փետրվարի 14-ին ադրբեջանցիների եւ չեչենների միջեւ բախման հետաքննության եւ այնուհետ տվյալների հրապարակման գործում: Չնայած նրան, որ ոչ մի պաշտոնական աղբյուր նման տեղեկատվություն չի հաղորդում, Աբբասովը տվյալներ է գտել այդ վտանգավոր միջադեպի իրական մեղավորների մասին: Դրանք, իհարկե, պարզվել է, որ հայեր են:
Քանի որ ոչ հայկական ԶԼՄ-ի, որ համայնքի կողմից ոչ մի արձագանք չի եղել, անորսալի Ջոն որոշել է կազմակերպել սեփական հետապնդումը: Այդ նպատակով նա սադրիչ տեսանյութ է տարածել եւ անգամ ՌԴ իրավապահ մարմիններին խնդրել է հետաքննել այդ հարցը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...