Երեք նախարարներ խոստացել են Մեյի դեմ ելույթ ունենալ եւ կողմ քվեարկել 50-րդ հոդվածին
Բրիտանիայի կառավարության երեք նախարարները խոստացել են երկրի վարչապետ Թերեզա Մեյի դեմ ելույթ ունենալ եւ կողմ քվեարկել 50-րդ հոդվածին, եթե նա չկարողանա Brexit-ի վերաբերյալ իր գործարքը կնքել, գրում է Sky News-ը:
Համայնքների պալատում քվեարկությունից առաջ նախարարներ Էմբեր Ռադդը, Դեւիդ Գաույը եւ Գրեգ Քլարկը հայտնել են, որ նրանք կողմ կքվեարկեն Բրիտանիային ԵՄ հետ բանակցությունների համար ավելի շատ ժամանակ տրամադրելու համար՝ ելույթ ունենալով Թերեզա Մեյի դեմ:
50-րդ հոդվածը դարձել է այն կետը, որը հանգեցրել է ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալուն՝ երկրին Brexit-ի վերաբերյալ բանակցությունների համար 2 տարի տրամադրելով:
Daily Mail-ում հրապարակված հոդվածում նախարարները հայտնել են ԵՄ-ից երկրի դուրս գալու հարցով վարչապետի աշխատանքի նկատմամբիրենց յուրատեսակ վճռականության մասին՝ նշելով, որ նոր օրենքի ներկայացման համար, որը տեղի կունենա մարտի 29-ին, քիչ ժամանակ է մնացել:
Նրանք զգուշացրել են, որ առանց գործարքի կնքման ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու դեպքում երկրի ազգային անվտանգությանը, տնտեսությանը եւ անգամ սահմանադրական ամբողջականությանն անդառնալի վնաս կհասցվի:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...